Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում կորոնավարակով վարակակիրների թիվը նվազել է, կարևոր է կանխարգելիչ միջոցառումներին հետևելը:
Վարչապետը նշել է, որ համաճարակաբանական իրավիճակը չվատթարացնելու համար անհրաժեշտ միջոց է քաղաքացիների կողմից շնչադիմակ կրելը և կառավարության կողմից վերահսկողությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին համաճարակային հիվանդությունների թիվը նվազել է, ես կցանկանայի առիթից օգտվելով վերստին հասարակությանը կոչ անել, որ շնչադիմակ կրելը, հետևաբար, կառավարության վերահսկողությունը անհրաժեշտ միջոց է և կանխարգելում: Ես մեկ անգամ ևս դիմում եմ բնակչությանը, որ շնչադիմակ կրելն անհրաժեշտ է, և մենք, բոլորս միասին, պետք է հոգ տանենք այս ուղղությամբ: Ինչպես գիտեք, մենք մեղմացրել ենք սահմանափակումները: Այս բոլոր միջոցառումներն ուղղված էին հնարավորինս արագ վերականգնել և բացել տնտեսությունը: Մյուս կողմից, մենք պետք է հիշենք, որ եթե իրավիճակը վատթարանա, մենք կրկին ստիպված կլինենք վերադառնալ որոշակի սահմանափակումների: Դրանից խուսափելու համար մենք պետք է հետևենք տարրական պահանջներին: Իհարկե, դրան անհրաժեշտ է պատշաճ վերահսկողություն կառավարության կողմից», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նման նյութեր:
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ Ջավախքի ուսանողների համար, որոնք ուսանում են Վրաստանի բարձրագույն հաստատություններում:
12.04.2021 | նորություններ
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
12.04.2021 | նորություններ
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, թեթև մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բացվել է:
11.04.2021 | Հասարակություն
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 707 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
11.04.2021 | Հասարակություն
Կորավիրուսային համաճարակի սկսվելուն և երկրում տնտեսական ճգնաժամին զուգընթաց, Վրաստանը փորձում է օգնել քաղաքացիներին և բիզնեսին «գոյատևել» այս իրավիճակում: Ծրագրեր են իրականացվում ֆիզիկական անձանց վարկերի մարման…
10.04.2021 | Տնտեսություն
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 126 դեպք: Այս մասին հայտնում է…
10.04.2021 | Հասարակություն
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
10.04.2021 | Հասարակություն
Իսրայելի և Վրաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան աշխատել Իսրայելում: Օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հարցերով փոխնախարարը…
09.04.2021 | Տնտեսություն, Քաղաքականություն