2020 թվականին, համավարակի պայմաններում, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ, նվազել է 32 տոկոսով,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից պատրաստված, թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարության 2021 թվականի զեկույցում:
Փաստաթղթի համաձայն, 2020 թվականին Վրաստանի ՆԳ նախարարության թմրանյութերի տարանցման դեմ պայքարի վարչությունը, ԱՄՆ-ի հետ համատեղ, Բաթումիում առգրավել է 40 կիլոգրամ հերոին: Միևնույն ժամանակ, զեկույցում կարդում ենք, որ «կովիդ 19» համավարակի պատճառով, 2020 թվականին Վրաստանում ավելացել է ներքին թմրանյութերի սպառումը, մասնավորապես խոսքը գնում է թմրանյութերի մասին, որոնք ինտերնետում (dark web) վաճառվում են կրիպտոարժույթի միջոցով:
«Վրաստանը գտնվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հիմնական ճանապարհի վրա, որի միջոցով տեղափոխվում են օպիում, հերոին և այլ քիմիական միացություններ: Վաճառքի 56 տոկոսը գալիս է կանեփի արտադրանքից, մնացածը կազմվում է սինթետիկ թմրանյութերից և հոգեմետ նյութերից: Այս գործարքները հիմնականում կատարվում են ՝ օգտագործելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Տելեգրամը: 2019 թվականի հունվարին թմրանյութերի գերդոզավորումից մի քանի մահվան դեպքից հետո, քրեական ոստիկանությունը ինտեռնետում ստեղծել է թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանում: 2020 թվականին, ստորաբաժանումը մեծ հաջողությունների է հասել նոյեմբերին և դեկտեմբերին, առգրավելով 70 և 20 կիլոգրամ սինթետիկ թմրանյութեր, իսկ 2020 թվականի հուլիսին` 4 380 հաբ MDAM և 964 հաբ Subotex: 2020 թվականի օգոստոսին, այս և այլ թմրանյութերի առգրավման դեպքում, Վրաստանի քրեական ոստիկանությունը առգրավեց 50 տարբեր ակտիվներ (մեքենաներ, անշարժ գույք և կանխիկ դրամ), որոնց ընդհանուր արժեքը գերազանցեց 850 000 դոլարը», – ասված է զեկույցում:
Միևնուն ժամանակ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ 2018 թվականին Վրաստանում վերացվել է մարիխուանայի անձնական օգտագործման համար վարչական տուգանքը, որի արդյունքում «ավելացել է մարիխուանայի շրջանառությունը»:
«2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հունվար կանխվել է մարիխուանայի մասշտաբային փոխադրման հինգ դեպք: Հարավային Աֆրիկայից առևտրային չվերթների ժամանակ առգրավվել է ընդհանուր առմամբ 80 կիլոգրամ մարիխուանա», – ասված է զեկույցում:
Սակայն փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը համավարակի պատճառով փակել է իր սահմանները: Արդյունքում, թմրանյութերի փոխադրումը 2020 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 66 տոկոսով նվազել է:
«Ընդհանուր առմամբ, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2020թվականի հունվար-օգոստոս ամիսներին նվազել է շուրջ 32 տոկոսով», – ասված է պետքարտուղարության զեկույցում: