Ախալքալաքում պարբերաբար տարածվում է ապատեղեկատվություն այն մասին, որ այս տարի դադարեցվել է «1+4» ծրագիրը, որի միջոցով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդունվում են Վրաստանի բուհեր: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում ճշմարտությանը:
Հաշտության եւ քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակի աշխատակազմի հաղորդմամբ, ծրագիրը շարունակում է գործել սովորական ռեժիմով: Ծրագիրը սերտիֆիկացված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Հիշեցնենք, որ 1+4 ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում: «Հանրակրթության մասին» օրենքում, մասնավորապես սույն օրենքի 473-րդ հոդվածում գրված են լեզուները, որով կարող են ընդհանուր հմտությունների քննություն հանձնել` ադրբեջաներեն, հայերեն, աբխազերեն և օսերեն:
Ծրագրի արդյունավետությունը ցույց է տալիս ուսանողների ամեն տարի աճող թիվը, ովքեր դիմում են այս ծրագրով:
Այս ծրագիրը ներառում է հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն լեզուներով ընդհանուր հմտությունների թեստեր հանձնած դիմորդներին: Մեկ տարվա ընթացքում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի հաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունը իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու: