Այսօր՝ փետրվարի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 696, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի է նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 1
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 0
Ախալքալաք՝ 0
Բորժոմի՝ 0 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 73 անձ. Ախալցիխեում՝ 1, Բորժոմիում՝ 59, Ադիգենում՝ 5, Ասպինձայում՝ 4, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 15 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 1 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 613, իսկ մահացածներինը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 118 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 4 անձ, ընթանում է փորձաքննություն։