Մարտի 1-5-ը Վրաստանում կանցկացվի «Անցիր հարցազրույց որտեղից ցանկանում ես» խորագրով զբաղվածության առցանց համաժողովը: Այս մասին հայտնում են Զբաղվածության խթանման պետական գործակալությունից:
Միջոցառման հիմնական նպատակն է գործատուներին կապել աշխատանք փնտրողների հետ: Համաժողովին կմասնակցեն շուրջ 30 ընկերություններ, և կներկայացվեն մինչ 200 թափուր աշխատատեղեր՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում: Աշխատանք փնտրողները կարող են տեսնել թափուր աշխատատեղերի ամբողջական ցանկն այստեղ։
Այնուհետև հետաքրքրված անձինք գրանցվեն՝ նշելով իրենց հետաքրքրող առաջարկները: Կոնկրետ աշխատանք փնտրողի աշխատանքի ընդունման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի գործատուների հետ առցանց հանդիպումների արդյունքների հիման վրա:
Նմանատիպ հանդիպումների ընթացքում ընկերության ներկայացուցիչները կխոսեն ընթացիկ թափուր աշխատատեղերի, առաջարկների, աշխատանքային միջավայրի մասին, և աշխատանք փնտրողները կկարողանան նրանց հարցեր հղել:
Առցանց հանդիպումները կազմակերպվում են Zoom պլատֆորմի միջոցով: Գրանցված անձինք հանդիպման սկզբի մասին նախապես կտեղեկացվեն SMS հաղորդագրության միջոցով:
2020 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է 3,8%-ով՝ կազմելով ռեկորդային 20,4%: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գործազուրկների թիվն աճել է 53 հազարով: