Այսօր առավոտյան՝ ժամը 11:30-ի սահմաններում Ախալքալաք-Բակուրիանի մայրուղու վրա, Ախալքալաք չհասած մեծածախ խանութների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։

Վթարից տուժել է մեկ ուղևոր։ Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, ուղևորը ձեռքի կոտրվածք է ստացել, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

3

Ականատեսների խոսքերով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի անգամ շրջվելով հայտնվել է դաշտերում։

2

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է սկսել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով: