Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն պաշտոնական այցով Հունգարիայում է: Նա հանդիպել է իր գործընկեր Պիտեր Սիիյարտոի հետ:
Բուդապեշտում անցկացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարները խոսեցին Վրաստանի եվրոինտեգրման հարցերի մասին:
Ըստ Միխայիլ Ջանելիձեի՝ Հունգարիան Վրաստանի բարեկամը և հուսալի գործընկերն է:
«Այսօր Եվրոամիությունը կանգնած է անվտանգության մարտահրավերների առջև: Այս մարտահրավերի պատասխանն է ավելի մերձցումը, գործընկերությունը և համագործակցությունը այն երկրների հետ, որոնք պատրաստ են թողնել այդ սկզբունքները: Վրաստանը երկիր է, որը կանգնած է Եվրոպայի հետ, իր գործընկերների հետ համատեղ, և ձգտում է, որպեսզի հնարավորինս ավելի մեծ ներդրում ունենա եվրոպական և գլոբալ անվտանգության շրջանակներում», – հայտարարել է Ջանելիձեն:
Վրաստանի ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Վրաստանի բնակչությունը կողմ է կառավարության եվրոպական ինտեգրման քաղաքականությանը, և շարունակում է նպաստել Եվրոպայի և Վրաստանի գործընկերների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
Էդիտա Բադասյան