Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան թռնել կորոնավարակի PCR թեստի բացասական արդյունքով:
Մարտի 1-ից, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Վրաստան գնալ օդային ճանապարհով՝ իրենց հետ ունենալով կորոնավարակի PCR թեստի բացասական արդյունք:
Նշենք, որ Վրաստանի ցամաքային սահմանները շարունակում են աշխատել նախկին կանոններով: