Քաղաքականություն 23 Փետրվարի, 2021 • ՄԱՇ-ի գրասենյակի դիմացից 21 մարդ է ձերբակալվել

Իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար, քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն ձերբակալվել է 21 մարդ: Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ ձերբակալվածների թվում է կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեն:

Քիչ առաջ, ՆԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ:

ՆԳՆ-ում նշում են, որ ոստիկանությունը, դատարանի կողմից ներքին գործերի նախարարության վրա դրված պարտականությունների կատարման ընթացքում կիրառել է համաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝