Մարտի 1-ից կվերսկսվի պլանային վիրահատությունների ֆինանսավորումը առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբեր ամսից կորոնավարակի տարածման պատճառով երկրում առողջապահության պետական ծրագրի շրջանակներում պլանային վիրաբուժական ծառայությունների համար երաշխիքային թերթիկի տրամադրումը դադարեցվել էր մինչեւ 2021 թվականի մարտը: