Հայաստան երկօրյա այցի շրջանակներում (մարտի 24-25-ին), Վրաստանի ԱԳՆ Միխայիլ Ջանելիձեն հանդիպել է իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և կապերի ակտիվացման հարցեր: Հանդիպումից հետո կողմերը հանդես եկան մամլո ասուլիսով (բրիֆինգ):
Ըստ Ջանելիձեի, չնայած բազմակողմանի արտաքին քաղաքականությանը Հայաստանն ու Վրաստանը գտել են լուծումներ օգտագործելու միջազգային գործընթացները բարելավելու համար փոխհամագործակցութունը առկա նախագծերի շրջանակներում: Վրաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է. «տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով», քանի որ «Հայաստանը և Վրաստանը բարեկամ երկրներ են, և այդ բարեկամությունը գալիս է անհիշելի ժամանակներից»:
Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ միշտ ուրախ է դիմավորել իր վրացի գործընկերներին:
«Եթե դուք ասում եք, որ հայ-վրացական հարաբերությունները, բարիդրացիական են, դա գործնականում ոչինչ չի ասում: Հարաբերությունները շարունակում են խորանալ և զարգանալ երկու երկրների միջև», – ասել է նա և հավելել, որ չկան անլուծելի խնդիրներ վրացիների և հայերի միջև:
Կողմերը նաև քննարկել են ավելի քան 80 համատեղ համաձայնագրերի հարցերը, որոնք ունեն դրական ազդեցություն երկկողմ համագործակցության շրջանակում և տալիս են հարաբերությունները խորացնելու հնարավորություն: Քննարկվել են` տրանսպորտային համակարգի, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտում զարգացումը:
Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 25-ին հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանի խոսքով վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է կապը երկու երկրների միջև, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, հիմնված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունների և դարավոր բարեկամության վրա:
Երկու կողմերը արտահայտեցին իրենց համերաշխություն այն մասին, որ Հայաստանն ու Վրաստանը, ներգրավված լինելով ինտեգրման տարբեր գործընթացներում` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Թբիլիսիի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, մեծ ներուժ ունեն համագործակցության առումով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի շրջանակներում այդ գործընթացների իրականացման համար:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը և առկա մարտահրավերները, անդրադարձել նաև ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Էդիտա Բադասյան