Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ 2021 թվականի հունվարին երկիր է այցելել 34 909 օտարերկրացի: Նրանցից զբոսաշրջիկներ, այսինքն՝ նրանք, ովքեր Վրաստանում անցկացրել են ավելի քան 24 ժամ, 29 442 են եղել (տարվա ընթացքում 12,4 անգամ նվազում)։
Ամենից շատ այցելուներ են ժամանել Թուրքիայից (14 500), Հայաստանից (3875) եւ Ադրբեջանից (3138): Նրանց մեծ մասը բեռնատար մեքենաների վարորդներն են։ 2021 թվականի հունվարին Ռուսաստանից Վրաստան է այցելել 1916 այցելու, ինչը 97,8 տոկոսով կամ 45 անգամ քիչ է, քան նախորդ տարվա հունվարին էր:
Վրաստանը փետրվարին պարզեցրել է մուտքի կանոնները ԵՄ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական միացյալ էմիրությունների, Բահրեյնի երկրների քաղաքացիների համար։ Նրանք կարող են մուտք գործել երկիր, եթե առկա է PCR թեստի բացասական պատասխան, որը պետք է լինի արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել։
Փետրվարի 1-ից երկիր կարող են մուտք գործել նաեւ բոլոր օտարերկրացիները, ովքեր անցել են COVID-19 պատվաստանյութի պատվաստման ամբողջական կուրս ցանկացած տեսակի: Հանվել են նաեւ միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումները։ Ընդ որում զբոսաշրջիկների համար դեռեւս փակ են երկրի ցամաքային սահմանները: