Վրաստանի պետական ​​կրթական հաստատություններում, պետական ​​և մասնավոր դպրոցներում իրականացվում է ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Գերատեսչությունից նշում են, որ փորձարկման գործընթացն ամբողջությամբ ապահովվում է պետության կողմից:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ ամբողջ երկրի դպրոցների ուսուցիչների և դպրոցական անձնակազմի առնվազն 20 տոկոսի պարտադիր համակարգված «ՊՇՌ» ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, իսկ մնացած աշխատակիցներն ստուգվում են արագ թեստով:

Պարտադիր թեստավորում ապահովելու համար դպրոցի ղեկավարությունը գրանցում է դպրոցի բոլոր աշխատողներին՝ https://labour.moh.gov.ge/ հղումով, իսկ բժշկական լաբորատորիաների կողմից անձնակազմի թեստավորման գործընթացն իրականացնում է Աշխատանքի տեսչության վարչություն:

Հիշեցնենք, որ անվտանգ կրթական միջավայր ստեղծելու համար նախարարությունը թարմացրել է դպրոցների վերաբերյալ իր հանձնարարականները:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ V-XII դասարանների աշակերտները դպրոցում պատրադիր պետք է շնչադիմակ կրեն: