Վրաց-ռուսական սահմանին, Լարսում կբացվի նոր սահմանային անցակետ: Այս անցակետի նշանակությունը մեծ է, որը կհեշտացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների իրականացումը:
Տեղեկությունը` Լարսում նոր անցակետի բացման մասին տարածվել է Հայաստանի ԶԼՄ-ների կողմից, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հայտարարությանը:
Նախարարը նշել է, որ բնակլիմայական պայմանների պատճառով ճանապարհների վրա կան բեռնատարների հերթեր:
«Տեղում մի քանի անգամ եղել ենք և մեր գործընկերների հետ քննարկել տարբերակներ: Դա ոչ միայն հայկական, այլև ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի։ Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ ռուսական տարածք է, մենք չենք կարող ակտիվորեն ներգրավվել այդ աշխատանքներին», – հայտարարել է Առաքելյանը:
Էդիտա Բադասյան