Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում նշվել է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը: Տոնի նախօրեին կենտրոնում նախ աղաբթիթներ են թխել, ապա՝ փաթեթավորել, որն ուղեկցվել է երգով ու պարով:

«Երիտասարդական կենտրոնն ամեն տարի նշում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը։ Մասնակցում են 15 տարեկանից բարձր սաները։ Կենտրոնում թխում ենք աղի բլիթներ, փաթեթավորում և այնուհետև միասին տանում ենք եկեղեցի, որպեսզի օրհնվի, արդեն օրհնված բլիթները եկեղեցու մեջ բաժանվում է երիտասարդությանը։ Մեր նպատակն է մոռացության չտալ այս գեղեցիկ տոնական ծիսակարգը», – ասում է Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Կարինե Թադևոսյանը։

144749259_1011353079391563_3618761478567768214_n

Տոնի խորհուրդը ներկայացնելուց հետո, երիտասարդական կենտրոնի սաները մանկավարժների և տնօրենի ուղեկցությամբ աղաբլիթները տարել են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցեցին տոնական պատարագին:

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում և Ջավախքում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

143908612_448365526514917_5853293582138588134_n

Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։

144866891_1541967342661984_2120355807429898612_n
Վարդուհի Կուրղինյան