Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Ջավախքում հազարավոր երիտասարդներ ամեն տարի գիշերը ժամը 12-ին ուխտագնացություն են կատարել դեպի սիրահարների բարեխոս համարվող սրբի անունը կրող Դիլիսկա գյուղի եկեղեցի: Այս տարի ուխտավորները շատ ավելի շուտ սկսեցին այնտեղ գնալ, և շատերը, կարծես իրար հետ պայմանավորված, այնտեղ էին արդեն 29-ի երեկոյան, որպեսզի հասցնեին մինչ պարետային ժամը:
Գիշերային ուխտագնացությունը շատերին է գրավում, քանի որ դրանում երիտասարդները տեսնում են ինչ-որ հրաշագործություն: Հարազատներ, հարեւաններ, ընկերուհիներ, դասընկերներ, հավաքվում են Նրանցից մեկի մոտ, ու ուրախ, զվարթ պատրաստվում են ուխտագնացությանը, տաք հագնվում, մոմեր գնում, աղավնիներ գնում «մատաղի» համար: Խմբերով, կատակելով օրվա թեմայի շուրջ, երբեմն խրվելով ձյան մեջ ու վեր կենալով, բարձրաձայն խոսելով, անցնում են 3 կմ, որպեսզի հասնեն Դիլիսկա գյուղ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի:
Շատերին թվում է, որ հենց ոտքով գիշերային ուխտագնացությունը կօգնի նրանց գտնել իրենց կյանքի երկրորդ կեսին: Շատերն այդ օրը ոչինչ չեն ուտում, կամ միայն աղի բլիթ են ուտում, ջուր չեն խմում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին, ակնկալելով, որ նա երազում ջուր կտա իրենց: Ուխտագնացությունից հետո հոգնած երիտասարդները անմիջապես քնում են ու ծարավից չեն կարողանում քնել, իսկ ոմանք հոգնածությունից այնքան ամուր են քնում, որ երազ չեն տեսնում: Սակայն ոմանց հաջողվում է երազ տեսնել:
Ավանդական ուխտագնացությունը, որը Ջավախքի ավանդույթներից է, այս տարի այլ կերպ անցավ: Մարդիկ ժամանակ չունեին երկարատև ու հետաքրքիր նախախաղի համար, ինչպես նաև չեղարկվեց հանգիստ զբոսանքը: Չէ որ անհրաժեշտ էր հասցնել մինչև 21: 00-ն վերադառնալ: Ժամը 20: 30-ին Դիլիսկա գյուղում արդեն խցանումներ էին առաջացել, քանի որ ուխտավորների մեծ մասը վերադառնում էր հենց այդ ժամանակ:
«Գրեթե վազում էինք հետդարձի ճանապարհին, որպեսզի չուշանաինք և մինչև 21:00֊ն տանը լինեինք, բոլորն էլ նույն վիճակում էին: Շատերը եկել էին մեքենայով, բայց շատ ուխտավորներ կային, ովքեր ոտքով էին եկել: Առհասարակ, այս տարի ես ավելի շատ մարդ տեսա, քան նախորդ տարիներին», – պատմում է երիտասարդ ուխտավոր մի աղջիկ, ով հունվարի 29-ի երեկոյան գնացել էր Սուրբ Սարգիս եկեղեցի:
https://jnews.ge/wp-content/uploads/32458793530_8b9ed59516_o.jpg”>
Ոմանք որոշեցին եկեղեցի գնալ արդեն այսօր՝ ամսի 30-ին: Բայց այսօր դա մասսայական բնույթ չէր կրում, քանի որ մարդիկ այնտեղ գալիս էին տարբեր ժամերի:
Կային մարդիկ, ովքեր այս տարի չգնացին ավանդական ուխտագնացության: Բնակչուհին, ով նախկինում Սուրբ Սարգսի օրը միշտ գնում էր Դիլիսկա, նույնիսկ եկեղեցի չի գնացել՝ տոնական պատարագին մասնակցելու:
«Գիտեք, երեկոյան մենք չէինք կարող գնալ, իսկ առավոտյան արդեն իմաստ չկար: Ես պարզապես չէի ուզում, չգիտեմ ինչպես բացատրեմ, մենք այնքան տնից դուրս չենք եկել, որ դադարել ենք որևէ ցանկություն զգալ», – ասաց կինը:
Ոմանք էլ ուխտագնացությունը կատարել են ժամը 5:00-ին:
Դիլիսկա գյուղի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ասաց, որ երեկ ցերեկվա ժամը երեքից եկեղեցում մարդաշատ էր, պարզապես հավատացյալները եկեղեցում երկար չէին մնում՝ մտնում էին ու դուրս գալիս: Ըստ նրա, այս տարի նույնպես բավականին շատ ուխտավորներ կային:
«Ես ժամը հինգից եկեղեցում էի, և այնտեղ շատ մարդիկ կային: Չէի ասի, որ այս տարի մարդաշատ չէր, պարզապես մարդիկ երեկ եկեղեցի եկան ժամը 15: 00-ից, ապա նաև՝ այսօր 5:00-ին: Պատարագի ընթացքում և դրանից հետո բավականին շատ բարդիկ կային։ Մենք պատարագը մատուցեցինք առավոտյան, և, ավանդույթի համաձայն, աղի բլիթները բաժանեցինք ուրբաթ երեկոյան », – ասաց Տեր Տիգրան Մխիթարյանը:
Եվ հիմա էլ՝ հունվարի 30-ին, շարունակվում է ուխտագնացությունը դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Այս տոնն ունի ինչպես կրոնական, այնպես էլ ավանդական ակունքներ: Համատեղելով եկեղեցական և ժողովրդական հավատալիքները այն դարձել է ճշմարտացի սիրո, հույսի և հավատի օր: