«Covid-19»-ի դեմ պայքարի նպատակով ստեղծված «StopCoV» հիմնադրամից 2020 թվականին ծախսվել է 132 միլիոն լարի (մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար): Վրաստանի Ֆինանսների նախարարության «IPN» գործակալությանը փոխանցած տվյալների համաձայն, տարեվերջին «StopCoV» հիմնադրամում մոբիլիզացված գումարը կազմել է 138,3 միլիոն լարի: Գրեթե ամբողջ գումարը ծախսվել է երեք գերատեսչությունների միջոցով, դրանք են՝ Առողջապահության, Կրթության և ՆԳ նախարարություններ:
Մասնավորապես, 122,8 մլն լարի ուղղորդվել է մինչև 18 տարեկան երեխաների միանվագ սոցիալական օգնության համար: Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել են Ֆինանսների նախարարությունում, հիմնադրամի ընդհանուր գումարը չի բավարարել այս ուղղությունը ֆինանսավորելու համար և ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 65 միլիոն լարի: Ընդհանուր առմամբ, ծրագրի ֆինանսավորումը կազմել է 187,8 մլն լարի:
«StopCoV» հիմնադրամի ծախսերի մեկ այլ կետերից էր ուսումնական հաստատությունների ախտահանման համար սարքավորումների ձեռքբերումը: Կրթության նախարարությունը դրա համար ծախսել է 5,7 միլիոն լարի:
Երրորդ ոլորտը Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի IT ենթակառուցվածքի ուժեղացումն է, կապված «թեժ գծերի» («112» և «144») ավելացված ծանրաբեռնվածության, ինչպես նաև ՆԳՆ-ին առընթեր լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի լաբորատոր թեստավորումների և/կամ արագ թեստների անցկացման պատրվակով: Այդ նպատակների համար «StopCoV» հիմնադրամից Վրաստանի ՆԳՆ-ն ծախսել է 3,6 միլիոն լարի:
Հիշեցնենք, որ «StopCoV» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի մարտին: Այնտեղ գումար փոխանցել կարող էին թե՛ ընկերությունները, և թե՛ քաղաքացիները: