Հասարակություն 28 Հունվարի, 2021 • Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար

Ըստ Վրաստանի ճանապարհների վարչության տեղեկության` առատ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտի տեղաշարժն արգելվում է, իսկ ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով, միայն ձնահոսքից պաշտպանող թունելների միջոցով։

Նշված կարգով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝