Այն հարցին, թե ինչպես կգնահատեք Վրաստանի կառավարության գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, հարցվածների 60 տոկոսը կարծում է, որ իշխանությունը հաղթահարում է մարտահրավերը: 33%—ը հայտարարել է, որ կառավարությունը չի կարողանում պայքարել համաճարակի դեմ, իսկ 7%-ը՝ տեղյակ չէ:

Նոյեմբեր ամսի համեմատ կառավարության գործունեության գնահատականը բարձրացել է։ Հարցին, թե ի՞նչպես կգնահատեք գործող իշխանությունների գործունեությունը, ապա կառավարության գործունեությունը դրական գնահատող հարցվածների թիվը 30-ից հասել է 50 տոկոսի։ Նոյեմբերի համեմատ բացասական պատասխանների թիվը նվազել է 64-ից մինչեւ 38 տոկոսի: Հարցվածների 11%-ը պատասխանել էր, որ տեղյակ չէր:

NDI-ի տեղեկատվության համաձայն՝ հարցումն անցկացվել է 2020 թվականի դեկտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում, ամբողջ Վրաստանի մասշտաբով (բացի գրավյալ տարածքներից)՝ երկրի չափահաս բնակչության շրջանում 2053 հեռախոսային հարցազրույցների ներկայացուցչական ընտրանքի հիման վրա: Հետազոտության միջին սխալը ±1.1% է: Հարցվողները ընտրվել են պատահական հեռախոսահամար հավաքելու միջոցով։