Հունվարի 26-ին խորհրդարանը կքննարկի ընդդիմության 51 պատգամավորի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Վաղը նախատեսված է ընթացակարգային հարցերով կոմիտեի նիստ, այս հարցով զեկուցողը կլինի կոմիտեի նախագահ Իրակլի Կադագիշվիլին:

Հունվարի սկզբին խորհրդարանը կասեցրել է «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիի, Գեորգի Լոմիայի եւ Գոչա Թեւդորաձեի պատգամավորական լիազորությունները: Նրանց փոխարեն օրենսդիր մարմին են անցել կուսակցության ընտրացուցակներից Ֆրիդոն Ինջիան, Գելա Միկաձեն եւ Դավիթ Զիլֆիմիանին:

Կոմիտեում քննարկումից հետո հարցը կքննարկվի խորհրդարանի նիստում, որտեղ ընդդիմության պատգամավորների լիազորությունների դադարեցման համար կպահանջվի 76 պատգամավորի աջակցություն: Նշված պատգամավորները դիմել են տասներորդ գումարման խորհրդարան՝ իրենց խորհրդարանական լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ՝ պատճառաբանելով, որ ընտրությունները կեղծված են։