2021 թվականի առաջին օրն Ախալքալաքի հիվանդանոցում տղա երեխա է ծնվել, իսկ հունվարի 1-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում 28 երեխա։ Նույն ժամանակահատվածում վիժման 4 դեպք է գրանցվել
Հարկ է նշել, որ 2020 թվականին հունվարի 1-ին Ախալքալաքում երկու երեխա է ծնվել՝ տղա ու աղջիկ: 2019 թվականի համեմատ 2020 թվականին Ախալքալաքում ծնելիության աճ է գրանցվել։ Եթե 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 404 երեխա, ապա 2020 թվականին՝ 425։