Լարսը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Տեղեկացնում ենք, որ ձնեմաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։