Ախալքալաքից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Ալաթուման գյուղը։ Մոտավոր տվյալներով գյուղում բնակվում է 400-500 մարդ: Ըստ գյուղացիների՝ գյուղի բնակչույթան 60-65%-ը բնակություն է հաստատել Ռուսաստանում։

Alatumann
Այստեղ բնակիչների ապրուստի միջոցը անասնապահությունն է, հողագործությունը և արտագնա աշխատանքը։

Գյուղում երիտասարդների մեծ մասը Ռուսաաստան արտագնա աշխատանքի է մեկնում, սակայն փակ սահմանները նրանց այս տարի գյուղում «պատանդ» են պահել։ Ֆինանասկան խնդիրների պատճառով երիտասարդները չեն ամուսնանում։ Անցած տարվա հոկտեմբեր ամսից մինչև օրս գյուղում միայն մի աղջիկ է ամուսնացել։

«Այսօրվա դրությամբ մենք գյուղում ունենք 20-30 երիտասարդ, որ միջոցների բացակայության պատճառով չեն ամուսնանում։ Այս ընթացքում ընդամենը մի աղջիկ է ամուսնացել, այնքան էինք ուրախացել», – ասում է Ալաթուման գյուղի մասնագետ Մակբեթ Տոնոյանը։

Երիտասարդներն անգործությունից գյուղամեջում նարդի, դոմինո և այլ խաղեր են խաղում։

Alatuman eritasardner

nardi Alatuman
Նարդի

domino Alatuman
Դոմինո

Երիտասարդներն ուրիշ զբածմունքի վայր չունեն, միակ սպորտդահլիճը դպրոցինն է, այն էլ անմխիթար վիճակում։ Հատակն ամբողջությամբ քանդված է։ 1978 թվականից այս կողմ դպրոցի սպորտդահլիճում նորոգում չի կատարվել։

dproc Alatuman
Գյուղում ապրուստի հույսը գյուղատնտեսությունն է: Ալաթումանում բողոքում, որ գյուղմթերքը չեն կարողանում ժամանակին ու իրենց ուզած գնով իրացնել: Գյուղում կարտոֆիլի բերքի նույնիսկ 20 տոկոսը դեռ չի իրացվել: Պատճառը ցածր գինն է, և ամբողջ երկրում սահմանված պարտեային ժամը: Գյուղացին չի հասցնում առավոտյան կարտոֆիլը վաճառել Թբիլիսիում և մինչև պարտեային ժամի ավարտը գյուղ հասնել:

«Հիմա պարետային ժամի պատճառով մարդիկ չեն կարող կարտոֆիլը տանել Թբիլիսի, քանի որ պետք է նույն օրը հետ վերադառնան: Դրա համար հիմա Ախալցիխե են տանում և գածր գնով՝ 40-50 թեթրիով վաճառում», – ասում է Մակբեթ Տոնոյանը։

Ալաթումանը հայտնի է նաև սունելիով: Այստեղ գրեթե յուրաքանչյուր գյուղացի սունելի է ցանում: Սակայն այս համեմունքն էլ վերջին տարիների անեկամտաբեր է դարձել, գյուղացիները կամաց-կամաց ավելի քիչ են սունելի մշակում: Եթե երկու տարի առաջ 1 կգ սունելին արժեր 20 լարի, ապա այսօր ընդամենը 6 լարիով կարելի է գնել:

anasnapahutyun

«Շատ վատ դրության մեջ ենք, երկու կով ունեմ, դրանով ենք ապրում: Փող չունենք, ամուսինս խոպան չի գնացել, ուրիշ եկամուտ չունենք, կարտոֆիլը լավ չի եղել, անգամ չեմ կարող վարկ վերցնել: Ինչ կարտոֆիլ, որ ունեմ ամեն ամիս մի քիչ վաճառում եմ, որ կոմունալ ծախսերը վճարեմ։ Բժշկի պետք է գնամ, բայց գումար չունեմ։ Մեր ընտանիքի միակ եկամուտը արտագնա աշխատանքն էր, սահմանները փակեցին մնացինք ձեռնունայն», – ասում է Ալաթուման գյուղի բնակչուհի Անահիտ Միքաելյանը։

Գայանե Ակոջյան