Վրաստանի ազգային բանկի առաջարկությամբ` բանկերի ինքնասպասարկման տերմինալների միջոցով գումար փոխանցելու և այլ գործառնություններ կատարելու համար անհրաժեշտ է անցնել օգտատիրոջ նույնականացում: Այս մասին հաղորդում է Բանկերի ասոցիացիան:
Մասնավորապես, օգտատիրոջ անձնական համարի և բջջային հեռախոսին ուղարկված SMS կոդի մուտքագրումը դարձել է պարտադիր ընթացակարգ:
«Որոշումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռազմավարության մի մասն է կազմում», – ասված է հայտարարության մեջ:
Հետևյալ ծառայությունների համար գումար փոխանցելիս պարտադիր կդառնա անցնել նույնականացման գործընթաց.
Մոլեխաղեր և վիճակախաղեր, առցանց խաղեր, ապահովագրություն, մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր, ֆինանսական ծառայություններ, այդ թվում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց բանկային հաշվեհամարին միջոցների մուտքագրում, միկրոֆինանսական կազմակերպությունների կամ վարկեր տրամադրող սուբյեկտների ծառայություններ, լիզինգ, էլեկտրոնային դրամապանակի լիցքավորում, ֆինանսական շուկաներ, ինչպես նաեւ դրամական փոխանցումներ:
Բացի այդ, նման միջոցները անհրաժեշտ են ինտերնետ-շուկայավարման, տրանսպորտային լոգիստիկայի, տուրիստական ծառայությունների, ցանցային շուկայավարման, բարեգործության, անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված ծառայությունների վճարման համար:
Նույնականացումը, անկախ գումարի չափից, չի պահանջվում հետևյալ դեպքերում.
Կոմունալ վճարումների, պետական գանձարանի հաշվեհամարին վճարումների, կենսաթոշակային ֆոնդի, տաքսու, ավտոբուսի, գնացքի վճարումները, փոստի ծառայության, համալսարանների, դպրոցների, մանկապարտեզների և շրջանների, սպորտային առողջարանային խմբակների, թերթերի և ամսագրերի քաղվածքների, սպառողական ծառայությունների, առողջապահության վճարների, վիզայի վճարների, ապահովագրության որոշակի տեսակների, որոնք օրենքով ենթակա չեն նույնականացման պահանջների, ցածր ռիսկային մակարդակով ապրանքներ գնման դեպքում:
Վճարումների համար նոր կանոնները Վրաստանում գործում են հունվարի 15-ից: Դա պայմանավորված է 2019 թվականին ընդունված «Փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու մասին» նոր օրենքի պահանջով:
Ըստ Ասոցիացիայի, ֆինանսական ոլորտի համապատասխան ներկայացուցիչները տեղեկացվել են ծրագրված նորամուծությունների մասին: Նրանք ժամանակ են ունեցել սպառողներին տեղեկացնել նոր կանոնակարգերի մասին և տեղեկատվական արշավ իրականացնել այս ուղղությամբ: