«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության այսօրվա համագումարին հաստատել են քաղաքական խորհրդի նորացված կազմը:

«Վրացական երազանքի» քաղխորհրդի կազմն ավելացել է մինչև 21:

Կուսակցության նորընտիր նախագահ Իրակլի Կոբախիձեն համագումարին թվարկել է քաղաքական խորհրդի անդամներին և նրանց հաջողություն մաղթել:

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ միասին «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամներն են. Կախա Կալաձեն, Վասիլ Մաղլափերիձեն, Գիորգի Գախարիան, Արչիլ Թալակվաձեն, Մայա Ցքիտիշվիլին, Գիորգի Վոլսկին, Իրակլի Ղարիբաշվիլին, Թեա Ծուլուկիանին, Մամուկա Մդինարաձեն, Կախաբեր Կուճավան, Վախտանգ Գոմելաուրին, Էկատերինե Տիկարաձեն, Իվանե Մաճավարիանին, Մակա Բոճորիշվիլին, Շալվա Պապուաշվիլին, Մարիամ Քվրիվիշվիլին, Նիկոլոզ Սամխարաձեն, Սոզար Սուբարին, Դիմիտրի Սամխարաձեն և Թոռնիկե Ռիժվաձեն:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Իրակլի Կոբախիձեն: