Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 263-ով՝ հասնելով 164 235 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 295-ով և հասել 152 615-ի:

Իրականացվել է 1 638 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 620 704-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 987-ի, ևս 728 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 905 մարդ։