Երթևեկությունը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի սահման) ճանապարհի Գուդաուրի (փոստային բաժանմունք, խաչի Լեռնանցք) հատվածում առկա է ձնահյուսի մեծ հավանականություն, այդ իսկ պատճառով արգելվում է երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: