Վրաստանում քննարկվում է երկրի Սահմանադրության մեջ մտցնելու ամուսնության հասկացության հարցը, ինչպես տղամարդու և կնոջ միություն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին քաղաքական խորհրդի հետ հանդիպումից հետո, մարտի 7-ին, – հայտարարել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհուրդը աջակցում է սահմանադրական փոփոխությունների հարուցմանը, ըստ որի, Սահմանադրության մեջ գրված կլինի, որ ամուսնությունը համարվում է տղամարդու և կնոջ միություն:
«Քաղաքական խորհուրդը աջակցում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության սկիզբը: Մենք ևս մեկ անգամ կարևորելով վերահաստատում ենք մեր հավատարմությունը կոալիցիայի սկզբունքներին, որոնք նկատի ունեն խտրականության անընդունելիությունը և ճնշումը ցանկացած ձևով: Մենք աջակցում ենք այնպիսի կարևորագույն արժեքների նախաձեռնության պահպանումը` ինչպես ամուսնությունը, լինի երաշխավորված երկրի Սահմանադրությամբ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Իր հերթին, Վրաստանի Պատրիարքարանի քարտուղար հայր Միքայել Բոթկովելին հայտնել է պատրիարքարանի դիրքորոշումը, որ այն հաստատում է Սահմանադրության մեջ այս հստակեցումը: Ըստ Միքայել Բոթկովելիի, դա կօգնի հանրությանը լինելու պաշտպանված:
«Կարծում եմ, որ պետք է դրական ընկալել, քանի որ աշխարհում ձևավորված երևույթը, մեզ ստիպում է ներդրումներ կատարել Վրաստանի սահմանադրության մեջ այդպիսի պաշտպանության մեխանիզմի տեսքով: Այս մեխանիզմը պետք է անպայման ներդնել: Առողջ հասարակական կյանքում, ամենայն հավանականությամբ, չպետք է առաջանա նման անհրաժեշտությունը, սակայն, ցավոք սրտի, մենք ապրում ենք այս դարաշրջանում, և պետք է ամրագրել այն սահմանադրության մակարդակով: Լավ կլինի, եթե նման գրանցում կատարվի, դա կցրի հասարակության մեջ տարածված անառողջ մտքերը»,- նշել է հայր Միքայել Բոթկովելին:
Էդիտա Բադասյան