Համաշխարհային բանկի փորձագետները տվյալներ են հրապարակել այն մասին, թե, ըստ իրենց կանխատեսումների, աշխարհի երկրների տնտեսական աճն ինչպիսին կլինի 2021 թ.-ին և 2022թ.-ին: Նրանց հաշվարկների համաձայն` այս տարի համաշխարհային տնտեսությունը կարող է աճ ապրի 4%-ով, բայց կարևոր պայման կհանդիսանա կորոնավիրուսային վարակի դեմ հաջող պատվաստումն ամբողջ աշխարհում:
Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, այս տարի ակնկալվում է ԱՄՆ-ի տնտեսության 3,5% աճ: Եվրագոտու երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կկարողանա աճել 3,6%-ով, մինչդեռ Ճապոնիայի կանխատեսումը 2,5% է կազմում: Հետխորհրդային տարածքում միակ երկիրը, որտեղ վերլուծաբանները 2021 թվականին կանխատեսում են ՀՆԱ-ի անկում, Բելառուսն է: Ամենամեծ աճը կանխատեսվում է Ուզբեկստանի (4,3%), Ղրղզստանի (3,8%) և Վրաստանի տնտեսությունների դեպքում:
Ակնկալվում է, որ Ռուսաստանի տնտեսական աճը 2021 թվականին կկազմի 2,6%: Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին, ըստ փորձագետների կանխատեսումների` նվազել է 8,0-ով, 2021 թ.-ին այն կաճի մինչեւ 3,1, իսկ 2022 թ.-ին` 4.5: Վրաստանում, ինչպես նաև աշխարհում գրեթե ամենուրեք, 2020 թ.-ին ՀՆԱ-ն կրճատվել է 6,0-ով, սակայն, փորձագետների կանխատեսմամբ, այս տարի այն կհասնի 4,0-ի, իսկ հաջորդ տարի` 6,0-ի: