Այսօր՝ հունվարի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4235: Ընդ որում 320-ը Ախալքալաքում իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 26 նոր դեպք։
Ադիգենի` 1,
Ախալցիխե` 9,
Բորժոմի` 13,
Ասպինձա` 2,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 307 անձ:
Ախալցիխեում՝ 115,
Բորժոմիում՝ 99,
Ադիգենում՝ 38,
Ասպինձայում՝ 37,
Ախալքալաքում՝ 16,
Նինոծմինդայում՝ 2:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։ COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 87 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 16 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3815, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ սպասվում է 64 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 51 անձ, ընթանում է փորձաքննություն։