Այսօր՝ հունվարի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4084: Ընդ որում 315-ը՝ Ախալքալաքում, 141-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։

Ադիգենի` 1,
Ախալցիխե` 1,
Բորժոմի` 3,
Ասպինձա` 1,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 290 անձ:

Ախալցիխեում՝ 105,
Բորժոմիում՝ 79,
Ադիգենում՝ 32,
Ասպինձայում՝ 52,
Ախալքալաքում՝ 21,
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 81 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 12 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3720, մահվան դեպքերը՝ 43։

Այս պահի դրությամբ սպասվում է 107 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 23 անձ, ընթանում է փորձաքննություն։