Դամալա գյուղից Սաթենիկ Աստատուրյանը հունվարի 7-ին տոնել է իր 100-ամյակը, սակայն կորոնավարակի պատճառով իր մեծ գերդաստանից ընդամենը մի քանիսն են ներկա եղել: Սաթենիկ տատը գյուղում հայտնի է իր մաքրասիրությամբ:

Կյանքում շատ դժվարություններ տեսած, բայց միշտ կենսուրախ ու հյուրասեր Սաթենիկ տատը նշում է՝ համավարակի պատճառով չի կարողացել իր սրտի ուզածի պես նշել 100-ամյակը։

Սաթենիկ Աստատուրյանը ծնվել է 1921 թ․ հունվարի 7-ին, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, տաս երեխա է մեծացրել, երկու հարյուրից ավելի թոռ ու ծոռ ունի:

Satenik tatiki 100 amyaky

Չնայած պատկառելի տարիքին Սաթենիկ տատը ակտիվ կյանք է վարում, մասնակցում գյուղի հասարակական կյանքին:

Դամալա գյուղում կատակում են 100 տարեկան կնոջ մաքրասիրության վրա․ եթե ինչ-որ մեկը ջանասիրաբար մաքրություն է անում, ասում են՝ հոմ Սաթենը չես՞։

Մի քանի դրվագ նրա մաքրասիրության մասին.

– Գոմում պահում էր դույլով կրաջուր, որով ամեն առավոտ սպիտակեցնում էր գոմի պատերը, իսկ երեկոյան, երբ անասունը տուն էր վերադառնում, գոմ մտնելուց, ոտքերի տակ նախօրոք թերթեր էր փռում, որ գետինը չկեղտոտեն։

– Գնում է հարևանի տուն «Կիկիմդ (թեյնիկ) տուր, չայ եփեմ։ Հարևանի հարցին՝ թե դու էլ հո ունե՞ս, Սաթենիկը շատ հանգիստ պատասխանում է՝ «Իմս փայլեցուցել, թարեքն եմ դրել»։

Իսկ Սաթենիկ տատի հավաքածուի և երկար կյանքի փոքրիկ պատմության մասին կարող եք ծանոթանալ սեղմելով ներքևում 👇

«96 թե՞ 97» տարեկան Սաթեն տատի փայլուն հիշողությունները