Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 904: Ընդ որում 309-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։

Ադիգենի` 1,
Ախալցիխե` 4,
Բորժոմի` 0,
Ասպինձա` 1,
Ախալքալաքում` 2 և
Նինոծմինդայում` 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 486 անձ:

Ախալցիխեում՝ 175,
Բորժոմիում՝ 128,
Ադիգենում՝ 66,
Ասպինձայում՝ 40,
Ախալքալաքում՝ 72,
Նինոծմինդայում՝ 5:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 17 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 132 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 125 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3093, մահվան դեպքերը՝ 41։

Այս պահի դրությամբ սպասվում է 3 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 26 անձ, ընթանում է փորձաքննություն։