Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 1 097-ով: Ապաքինվել է 3 208 մարդ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 221 605: Ապաքինվել է ևս 3 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 203 547:
Կորոնավարակից մահացել է ևս 25 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 377:
Կարանտինային ռեժիմում է 420 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 677 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 393-ը:
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վրաստանում կորոնավարակի 1 774 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 4 119 մարդ: