Հայաստանում երեկ կատարվել է 2610 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Առողջացել է 854 մարդ։ Մեկ օրում մահացել է 19 մարդ։
Դեկտեմբերի 26-ի տվյալներով, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 349 դեպք, որոնցից 138 669-ն` առողջացած, 2 752-ը` մահվան ելքով: Մահվան ևս 671 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 581 386 թեստավորում: