Առատ ձյան պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած տրանպոստային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

«Երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի»,- ասվում է Ճանապարհային վարչության տարածած տեղեկատվությունում: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:

Ճանպարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: