Այսօր Ախալքալաքում և գյուղերում առատ ձյուն է տեղացել։ Ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից այս պահի դրությամբ գյուղամիջյան ճանպարհները փակ չեն։
«Այսօր գյուղապետերից մեծամասնությունը եկել է քաղաքապետարան, այդպիսի բան չկա, մենք այս պահի դրությամբ ոչ մի ահազանգ չենք ստացել։ Հիմա քամի չկա, կարող է հետո որ քամի լինի, հնարավոր է փակվի, բայց հիմա ոչ մի գյուղի ճանապարհ փակ չէ»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես Ախալքալաքի և գյուղերի ճանապարների ձնեմաքրման աշխատանքները իրականացնելու է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Այս տարվա էլեկտրոնային մրցույթն ընկերությունը հաղթել է 100 000 լարիով։
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունից ևս հայտնում են, որ այս պահի դրությամբ ճանապարհների մաքրման համար ահազանգ չեն ստացել։