Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 3 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 696: Ընդ որում 293-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 17 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 8,
Բորժոմի` 2,
Ասպինձա` 1,
Ախալքալաքում` 3
Նինոծմինդայում` 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 877 անձ:
Ախալցիխեում՝ 273,
Բորժոմիում՝ 243,
Ադիգենում՝ 144,
Ասպինձայում՝ 95,
Ախալքալաքում՝ 114,
Նինոծմինդայում՝ 8:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 50 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 139 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 76 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2001, մահվան դեպքերը՝ 37։
Այս պահի դրությամբ սպասվում է 111 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 58 անձ, ընթանում է փորձաքննություն։