Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 2 904-ով: Մահացել է 53 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 206 907 դեպք: Ապաքինվել է ևս 4 316 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 175 842:
Կորոնավարակից մահացել է ևս 53 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 055:
Կարանտինային ռեժիմում է 465 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 553 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 971-ը:
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 635 նոր դեպք, ապաքինվել է 2 244 պացիենտ: