Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումներ երթուղիների կազմում Թուրքիայից առաջին բեռնատար գնացքը հինգշաբթի ժամանել է Չինաստան Սինցզյան-Ույգուրսկ ինքնավար մարզի Հորգոս սահմանային անցակետով:

Ըստ Հորգոս քաղաքի մաքսային ծառայության` դեկտեմբերի 4-ին Ստամբուլից շարժվել է 10,4 մլն յուան արժողության ​​(շուրջ 1,59 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր 1 383 սառնարան բեռով բեռնված գնացք: Սպասվում է, որ դեկտեմբերի 19-ին, 8693 կմ ճանապարհ անցնելուց հետո, այն կհասնի Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շենյսի նահանգի վարչական կենտրոն՝ Սիան քաղաք:

Այն նաև դարձել է վերոհիշյալ երթուղիների առաջին բեռնատար գնացքը, որը վերադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս/ԲԹԿ երկաթուղով, որը հանդիսանում է տարածաշրջանային երկաթուղային նախագիծ և միացնում է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան:

Ստամբուլ-Սիան երթուղով փոխադրումների շահագործումը կմեծացնի ԲԹԿ նախագծի ներուժը և նոր խթան կհանդիսանա «Գոտիներ և ուղիներ» համատեղ շինարարության համար։ Այս մասին հայտնել է մաքսային խոսնակ Չեն Ֆանը: