Վարևան գյուղի մշակույթի տունը վերանորոգումից հետո չի գործում և օր օրի փլուզվում է: Իսկ երիտասարդները չունենալով զբաղմունքի որևէ վայր ստիպված հավաքվում են գյուղամեջում գտնվող կիսախարխուլ շենքում:

JNEWS-ի նկարահանող խումբը Վաևանի կենտոնում գտնվող կիսախարխուլ շենքում հանդիպեց գյուղի երիտասարդներին, որոնք թղթախաղ էին խաղում:

skambil

Կառույցը, որտեղ բնակիչները օրվա ընթացքում թղթախաղերով են զբաղվում, սովետական միությունից մնացած կիսավեր շենք է։

varevan vararan

varevani akumb

varevann

Հավաքված երիտսարդները միմյանց հերթ չտալով «սկամբիլ» են խաղում: Սա թղթախաղի տեսակ է, որը խաղում են 6 հոգով, գլխավոր խաղաքարտերն են «տուզն» ու 6-անոցը:
Խաղի ավարտին «հարսանիք» է լինում։ 6-անոցը «հարսնացուն» է։ Հաղթող զույգի ներկայացուցիչը խանդավառությամբ է նշում իր հաղթանակը, հակառակորդներին ասելով՝ «ու՞մ հետ գործ ունենք, արա հոպարն ա հոպարը»։

skambil xumb

Քանի որ գյուղում որևէ զբաղմունք չկա, ստիպված երիտասարդները նմանատիպ խաղերով են իրենց օրը «լցնում»:

Երկու տարի առաջ Վարևան գյուղի բնակիչները որոշել և դիմել են Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի գյուղի մշակույթի տունը վերանորոգեն։

Շենքի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականին, որի համար հատկացվել է 61 408 լարի: Սակայն դեռ չօգտագործած այն արդեն փլուզվում է։ Նորոգված մշակույթի տունն աշխատող չունի: Նորոգման աշխատաքներից ընդամենը մի քանի ամիս անց քանդվել է շենքի առաստաղը, հիմա արդեն պատերն են խոնավացել և շենքը կամաց-կամաց քայքայվում է:

varevan klub

Վարևան գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման տենդեր-մրցույթը հաղթել և կատարել է «Իակոբ» ՍՊԸ-ն: Առաստաղի փլուզման հարցով դեռևս 2019 թվականին JNEWS-ը դիմել էր «Իակոբ» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Խոզրևանիձեին, ով էլ պատասխանել էր, որ «առայժմ հայտնի չէ, թե ընկերությունը, երբ կշտկի շինարարական թերությունները»:

klub varevan

Գյուղապետի խոսքերով շատ անգամներ են դիմել պատկան մարմիններին շենքին ուշադրություն դարձնելու համար, սակայն մինչ օրս անարդյունք։

«Մենք չգիտեինք, որ այդքան խոնավություն կար, հող էր լցված, հողը հանեցինք, խոնավությունը ոչ մի ձև չի անցնում, աշխատանքը կատարողներն էլ լավ գործ չարեցին, նրանց գնալուց հետո քանդվեց, պարտավոր էին շտկել, դրա համար մի քանի անգամ դիմել եմ համապատասխան մարմիններին, խոսել խնդրի մասին, տեսնենք ինչ կլինի։ Գոնե մի աշխատող ունենանք, որ հետևի շենքին և կամաց-կամաց կազմակերպենք մշակույթի տանը աշխատանքը», – ասում է Միշա Ստեփանյանը։

Գյուղացիները JNEWS-ի հետ զրույցում ասացին, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն մշակույթի տան թերի կատարված վերանորոգման աշխատանքների համար դատական գործ է հարուցված: Մեզ չհաջողվեց կապ հաստատել շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության հետ: Այս թեմայով նոր մանրամասներ կներկայացնենք մեր հաջորդ նյութերում

Գայանե Ակոջյան