Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 146,317-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1077-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 36 դեպք է գրանցվել, որից 29-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2445 դեպք կա, այլ պատճառով՝ 613։
Ապաքինվել է ևս 1 592 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 123 474 է։ Փաստացի բուժվողների թիվը 19 785 է։
Մեկ օրում թեստավորվել է 3057 մարդ, ընդհանուր 542 394 թեստ է արվել: