Դեկտեմբերի 10-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 22:53-ին Բորժոմիում տեղի է ունեցել 3,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է երկրագնդի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դգվար գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա: