Օրերս Ջավախքում Վրաստանի Հայ Օգնության Միությունը նախաձեռնել է «Ինձնից քեզ» օժանդակության ծրագիրը, որի շրջանակներում ջավախքցի փոքրիկները նվերներ են պատրաստում իրենց տարեկից արցախցիների համար:
««Ինձնից քեզ» նախաձեռնությունը հղացավ այն ժամանակ, երբ տեսանք Հայաստանում ինչքան անօթևան երեխաներ ու ընտանիքներ կան: Ջավախքցի փոքրիկները իրենց տարեկիցների համար տուփեր են պատրաստում, ինչպես նաև նամակներ գրում: Հիմնականում տուփերում հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ ու քաղցրավենիք են դնում: Այս օրերի ընթացքում բավականին մեծ թվով մարդիկ են դիմում և միանում այս նախաձեռնությանը՝ խանութների սեփականատերերից մինչև անհատ բարեգործներ», – ասում է ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:
Նախաձեռնության անդամները կոչ են անում միանալ «Ինձնից քեզ» ծրագրին և խնդրում բոլոր ցանկացողներին, իրենց նախընտրած նվերները հասցնել Վրաստանի Հայ Օգնության Միության գրասենյակ, Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոն կամ Ախալցխայի Երիտասարդական կենտրոն:
Նվիրողը գրում է իր անուն ազգանունը, տարիքը: Ծրագիրը կշարունկավի մինչև դեկտեմբերի 20-ը: