Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպի Չինաստան առաջին արտահանող գնացքը դեկտեմբերի 8-ին հատելու է Թուրքիայի սահմանը և կանգ է առնելու Ախալքալաքում: Գնացքը Ստամբուլից դուրս է եկել դեկտեմբերի 4-ին:

Ըստ պլանի՝ բեռնատար գնացքը 12 օրվա ընթացքում պետք է անցնի 8693 կիլոմետր: Այն հատելու է երկու մայրցամաք, երկու ծով, հինգ երկիր և բեռները հասցնելու է Չինաստան երկու շաբաթից էլ ավելի պակաս ժամանակահատվածում:

Թուրքական արտադրանքով Չինաստանի համար բեռնված գնացքը կանցնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:

Շարժակազմը ժամանակավորապես կանգ է առել Թուրքիայի Քոջաելի նահանգում, ապա շարունակել է ճանապարհը դեպի Վրաստան: Ախալքալաքում կանգառումից հետո բեռնատար գնացքը կուղևորվի Ադրբեջան, այնուհետև կշարժվի դեպի Ղազախստան, և, վերջապես կհասնի Չինաստանի Սիան նահանգ:

Գնացքը բեռնատար վագոններով Չինաստան է տեղափոխում թուրքական արտադրության կենցաղային տեխնիկա: Բեռը տեղավորված է 42 բեռնավագոնում:

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Չինաստանի և Եվրոպայի միջև ամենակարճ ճանապարհն է, ինչը նվազեցնում է բեռնափոխադրումները և մեծացնում Վրաստանի մրցունակությունն այս միջանցքում:

Աղբյուրը՝ report.ge