Հասարակություն 5 Դեկտեմբերի, 2020 • Լարսով երթևեկությունը սահմանափակ է

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում:

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության ամիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝