Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 726: Ընդ որում 229-ը՝ Ախալքալաքում, 126-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 105 նոր դեպք։
Ադիգեն` 16,
Ախալցիխե` 21,
Բորժոմի` 52,
Ախալքալաք` 4,
Ասպինձա` 9 և
Նինոծմինդայում` 3։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 522 անձ:
Ախալցիխեում՝ 545,
Բորժոմիում՝ 394,
Ադիգենում՝ 279,
Ասպինձայում՝ 150,
Ախալքալաքում՝ 128,
Նինոծմինդայում՝ 26:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 300 մարդ, որից 47-ը՝ Ախալցիխեում, 253-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 12 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1013, մահվան դեպքերը 20։
Այս պահի դրությամբ սպասվում է 94 թեստի պատասխան։