Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վրաստանում խորհրդարական ընտրությունների վերջնական արդյուները: Ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 31-ին, իսկ երկրորդ փուլը՝ նոյեմբերի 21-ին:

ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 48,22%, 90 մանդատ,
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է»՝ 27,18%, 36 մանդատ,
«Եվրոպական Վրաստան»՝ 3,79%, 5 մանդատ,
«Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության»՝ 3,15%, 4 մանդատ,
«Հայրենասերների դաշինք»՝ 3,14%, 4 մանդատ,
«Լելո»՝ 3,15%, 4 մանդատ,
«Գիրչի»՝ 2,89%, 4 մանդատ,
«Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 1%, 1 մանդատ,
«Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի»՝ 1,33%, 2 մանդատ:

Նշենք, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, իշխանություններին մեղադրելով մասսայական կեղծումների մեջ: «Վրացական երազանքի» հակառակորդները պահանջում են նոր ընտրություններ և հրաժարվում են խորհրդարան մտնել: