Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել է գործարկված սահմանափակումների 984 խախտում:

Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգով հայտնաբերվել են օրենքով սահմանված սահմաններում գործող կանոնակարգերի խախտման 984 դեպք:

Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տուգանել է 79 մարդու:

Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակումը՝ երեկոյան 21-ից առավոտյան 5-ը:

Բացի այդ, 905 ֆիզիկական անձինք տուգանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասով` 24 ժամվա ընթացքում դիմակ կրելու կանոնը խախտելու համար:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը և կատարել առողջապահության ոլորտում Վրաստանում գործող օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն և պահպանել գործող կանոնակարգերը: Դիմակ կրելու կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 20 լարիով: Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իսկ իրավաբանական անձինք` 10 000 լարիով: Կրկնակի խախտումը նախատեսում է քրեական պատասխանատվություն: