Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացրել է 193 տեղերի մրցույթ` տեղամասային հանձնաժողովի մշտական անդամների համար, աշխատանքի ընդունվեց 182 հոգի: Ախալքալաքի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կրկին դարձավ Հասմիկ Մարանգոզյանը:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի տեղամասային ընտրական հանձնաժողովների 380 մշտական անդամներ, նրանք ընտրվում են հանձնաժողովի մեջ 5 տարի ժամկետով, որից 193 անդամների մոտ լրացել է ժամկետը և այդ տեղերի համար անցկացվեց մրցույթ, որն անցել են 182 անդամներ, նրանցից` 113 կին են, իսկ 69՝ տղամարդ:
Մրցույթը անցկացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը բաղկացած էր 13 հոգուց: Թեկնածուները պետք է հավաքեին առնվազն 7 ձայն: Մրցույթն անցած 55 մարդիկ արդեն համարվում են տեղամասային հանձնաժողովների գործող անդամներ, 81 հոգի ընտրված են ժամանակավոր հանձնաժողովների անդամներից, որոնք ունեն աշխատանքային փորձ տեղամասային հանձնաժողովներում, 25 մարդիկ ովքեր ունեն աշխատանքային փորձ տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Փետրվարի 4-ին վերընտրվել են նաև Ախալքալաքի №40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները: Փետրվարի 17-ին արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հանդիպման ժամանակ Հասմիկ Մարանգոզյանը ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Նա ընտրվում է այս պաշտոնին արդեն երրորդ անգամ:
Շուշան Շիրինյան